Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2019թ.
Օհանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՀԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.03.23 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ohanavan.am

Ուրախ եմ Ձեզ ողջունել Օհանավանի համայնքապետարանի պաշտոնական ինտերնետային էջում:

Շնորհակալություն մեր աշխատանքի նկատմամբ հետաքրքրության համար:
Հուսով եմ` այստեղ կգտնեք Ձեզ համար օգտակար տեղեկություններ Օհանավան գյուղի, համայնքապետարանի  աշխատանքների և ավագանու գործունեության վերաբերյալ: Մեր նպատակն Օհանավանի համայնքապետարանի  գործունեության թափանցիկության ու մատչելիության  ապահովումն է ազգաբնակչության համար: Հուսով եմ, կայքն իր բովանդակությամբ և բազմաթիվ հնարավորություններով Ձեզ համար կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր:

Համայնքի ղեկավար՝ Է. Հայրապետյան

08.03.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԳԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ՝ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ.
 Սիրելի՛ կանայքՇնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի կապակցությամբ:Մաղթում եմ ձեզ ընտանեկան երջանկություն և հաջողություններ:Թող ձեզ շրջապատող տղամարդկանց՝  ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը դուք զգաք ու վայելեք տարվա բոլոր օրերին: Թող միշտ լինեք հմայիչ ու գեղեցիկ:Մաղթում եմ, որ ունենաք ավելի մեծ դերակատարություն մեր համայնքի հասարակական կյանքում: Ձեր ներկայությամբ և ներգարվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական և արդյունավետ:Թող ձեր կյանքում պակաս կարևոր տեղ չունենան մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները, մեր անկախ երկրի արժանապատիվ ... Մանրամասն
27.02.18 Աչքի շարժական հիվանդանոցը կժամանի Արագածոտնի մարզ
,,Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը,, (ՀԱՆ ԲՀ), ,,Շաքարային դիաբետի համաշխարհային հիմնադրամ,, և ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ, Արագածոտնի մարզում 2018 թվականի փետրվարի 1-ից իրականացնելու են “Հայաստանում կուրության կանխարգելում շաքարախտային ռետինոպաթիայից” սկրինինգային ծրագիրը: Այն ուղղված է լինելու շաքարային դիաբետով հիվանդների շրջանում կուրության բերող ակնային հիվանդությունների բացահայտմանը և բուժմանը՝ այդպիսով կանխարգելելով կուրության առաջացումը:Ծրագրի իրականացման ընթացքում մարզի առողջության պահպանման առաջնային օղակներում կարճ ժամանակահատվածով (3-4 շաբաթ) տեղադրվելու են ակնահատակը նկարող հատուկ սարքեր՝ նպատակ ... Մանրամասն
08.09.17 ՕՀԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Հարգելի համագյուղացիներ սեպտեմբերի 10-ին Օհանավան համայնքում , Հովհանավանք եկեղեցու հարակից հրապարակում տեղի կունենա միջոցառում ,  որը նվիրված է  Օհանավանի 189 ամյակին: Օհանավանի համայնքապետարանը սիրով հրավիրում է բոլորիդ ներկա գտնվելու այդ միջոցառմանը: Սկիզբը ժամը 12:00-ին

05.10.16 ՕՀԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Սիրելի՛ ուսուցիչներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Ավանդույթի վերածված այս տոնը վկայությունն է հայ ժողովրդի կողմից դպրոցի և ուսուցչի հանդեպ ունեցած վերաբերմունքի: Այսօր, մեծարանքի, ընդգծված պատկառանքի ու հոգատար վերաբերմունքի արժանի լինելով, կարևորվում է ձեր դերն ու նշանակությունը` ինչպես յուրաքանչյուր աշակերտի մեջ անհատականության ձևավորման, այնպես էլ՝ նոր սերունդ դաստիարակելու գործում: Սիրելի՛ ուսուցիչներ Ընդունեք իմ շնորհավորանքի և երախտիքի ջերմ խոսքն ու խոնարհումը ձեզ՝ այս հրաշալի տոնի առթիով: Դուք, ինչպես միշտ, անմնացորդ նվիրումով եք կատարում ձեր աշխատանքը և արժանանում պաշտամունքի հասնող հարգանքի: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն ... Մանրամասն
15.09.16 ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՇՎԵՑ ՕՀԱՆԱՎԱՆԻ ՏՈՆԸ
Այստեղ են ամփոփված Հովհաննես Մկրտչի մասունքները Օրերս նշվեց Օհանավանի տոնը: Մարդիկ դեռ վաղ առավոտից շտապել էին իրենց մասնակցությունը բերել առաջին անգամ անցկացվող տոնախմբությանը: Հովհաննավանքի զանգերի ղողանջներից հետո ազդարարվեց տոնակատարության բացումը: Ելույթ ունեցան գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը, դպրոցի նախկին տնօրեն Դորվարդ Կարապետյանը, պատմաբան Արմեն Ասատրյանը: Վերջինս ներկայացրեց Օհանավանի պատմական տարեգրությունը: Իմիջիայլոց, Օհանավանում մինչ ուշ երեկո թեւածեց ուրախությունը, երգ-երաժշտություն: Մարդիկ մտորում էին վերականգնելու գյուղի հին անվանումը՝ Հովհաննավանք: Նշենք, որ Հին Հովհաննավանքի տարածքում մարդն ապրել է դեռեւս անհիշելի ժամանակներից սկսած: Այստեղ են իրենց հանգիստը գտել հայոց Տրդատ ... Մանրամասն
11.02.14 «Տեառընդառաջ»

 "Տեառնընդառաջ" նշանակում է "Տիրոջն ընդառաջ գալ": Ժողովրդի մեջ օգտագործելի է "Տրնդեզ" անվանումը: Այն հայ եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է Քրիստոսի Ծննդից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին: Տոնի ծիսական արարողությունը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ: Խարույկ վառելը և նրա շուրջը պտտվելը կամ վրայից թռչելը Տեառնընդառաջի տոնի ժողովրդական ավանդույթներից է: Խարույկի վրայով թռչում են նորապսակները, ապա՝ նրանց հարազատները, հարևանները և այլոք: Համարվում է, որ կրակի վրայից թռչելը հեռու է պահում հիվանդություններից, անհաջողություններից և ամեն վատ բաներից:

15.11.13 ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ

Հովհաննավանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը` Տրդատ արքայի հետ միասին, եւ տեղում թողել իր հետ Հայաստան բերած սուրբ Հովհաննես Կարապետի նշխարներից մի մաս: Ենթադրաբար այդ պատճառով էլ եկեղեցին անվանվում է Հովհաննավանք:

13.11.13 ՕՀԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀովհաննավանքԱրագածոտնՀիմնադրվել է IV դ.-ում, գլխավոր եկեղեցին - 1221 թ.:Օհանավան գյուղում, Քասախ գետի գեղատեսիլ կիրճի եզրին է կանգնած Հովհաննավանքը։Նրա ներդաշնակ ուրվագիծը հստակորեն առանձնանում է Արագածի փեշերի ֆոնին: Վանքի գեղեցկությունը ընդգծվում է շրջապատի ռելիեֆի հաջողակ օգտագործմամբ. համեստորեն զարդարված արևելյան պատը սահունորեն շարունակում է քարքարոտ գետահովիտը:Հովհաննավանքի տեղում գտնվում էր հին եկեղեցի (IVդ.), որի ավերակները մինչ օրս պահպանվել են վանքի տարածքում: Համալիրի հնագույն կառույցը Vդ. կառուցված միանավ բազիլիկն է։ Հյուսիսից բազիլիկին հարում են առաջին քրիստոնյաների եկեղեցու ավերակները (IVդ.), որը ամենայն հավանականությամբ կառուցվել էր հեթանոսական տաճարի փոխարեն:XIIIդ. իշխան Վաչե ... Մանրամասն
1


Բոլորը
Տեսահոլովակ
Օհանավան
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Օհանավան

077 56 54 01

ohanavan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՕՀԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner