Այսօր: Հինգշաբթի, 29 Հունիսի 2017թ.
Օհանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՕՀԱՆԱՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.17 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ Ohanavan.am
  Ուրախ եմ Ձեզ ողջունել Օհանավանի գյուղապետարանի պաշտոնական ինտերնետային էջում: Շնորհակալություն մեր աշխատանքի նկատմամբ հետաքրքրության համար: Հուսով եմ` այստեղ կգտնեք Ձեզ համար օգտակար տեղեկություններ Օհանավան գյուղի, համայնքապետարանի  աշխատանքների և ավագանու գործունեության վերաբերյալ: Մեր նպատակն Օհանավանի համայնքապետարանի  գործունեության թափանցիկության ու մատչելիության  ապահովումն է ազգաբնակչության համար: Հուսով եմ, կայքն իր բովանդակությամբ և բազմաթիվ հնարավորություններով Ձեզ համար կդառնա տեղեկատվական լավագույն աղբյուր:  __________________________________________________________________________________________ Ալեքսան  Ալեքսանյան -   ... Մանրամասն
08.03.17 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱԼԵՔՍԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ՝ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ.
  Սիրելի՛ կանայք Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ ընտանեկան երջանկություն և հաջողություններ: Թող ձեզ շրջապատող տղամարդկանց՝  ձեր հայրերի, ամուսինների, եղբայրների ու որդիների սերը, հոգատարությունն ու նվիրվածությունը դուք զգաք ու վայելեք տարվա բոլոր օրերին: Թող միշտ լինեք հմայիչ ու գեղեցիկ: Մաղթում եմ, որ ունենաք ավելի մեծ դերակատարություն մեր համայնքի հասարակական կյանքում: Ձեր ներկայությամբ և ներգարվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական և արդյունավետ: Թող ձեր կյանքում պակաս կարևոր տեղ չունենան մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները, մեր անկախ ... Մանրամասն
05.10.16 ՕՀԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
   Սիրելի՛ ուսուցիչներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Ավանդույթի վերածված այս տոնը վկայությունն է հայ ժողովրդի կողմից դպրոցի և ուսուցչի հանդեպ ունեցած վերաբերմունքի: Այսօր, մեծարանքի, ... Մանրամասն
15.09.16 ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՇՎԵՑ ՕՀԱՆԱՎԱՆԻ ՏՈՆԸ
Այստեղ են ամփոփված Հովհաննես Մկրտչի մասունքները Օրերս նշվեց Օհանավանի տոնը: Մարդիկ դեռ վաղ առավոտից շտապել էին իրենց մասնակցությունը բերել առաջին անգամ անցկացվող տոնախմբությանը: Հովհաննավանքի զանգերի ղողանջներից հետո ազդարարվեց տոնակատարության բացումը: Ելույթ ունեցան գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը, դպրոցի նախկին տնօրեն Դորվարդ Կարապետյանը, պատմաբան Արմեն Ասատրյանը: Վերջինս ներկայացրեց Օհանավանի պատմական տարեգրությունը: Իմիջիայլոց, Օհանավանում մինչ ուշ երեկո թեւածեց ուրախությունը, երգ-երաժշտություն: Մարդիկ մտորում էին վերականգնելու գյուղի հին անվանումը՝ Հովհաննավանք: Նշենք, որ Հին Հովհաննավանքի տարածքում մարդն ապրել է դեռեւս անհիշելի ժամանակներից սկսած: Այստեղ են իրենց հանգիստը գտել հայոց Տրդատ ... Մանրամասն
11.02.14 «Տեառընդառաջ»

 "Տեառնընդառաջ" նշանակում է "Տիրոջն ընդառաջ գալ": Ժողովրդի մեջ օգտագործելի է "Տրնդեզ" անվանումը: Այն հայ եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է Քրիստոսի Ծննդից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին: Տոնի ծիսական արարողությունը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությամբ: Խարույկ վառելը և նրա շուրջը պտտվելը կամ վրայից թռչելը Տեառնընդառաջի տոնի ժողովրդական ավանդույթներից է: Խարույկի վրայով թռչում են նորապսակները, ապա՝ նրանց հարազատները, հարևանները և այլոք: Համարվում է, որ կրակի վրայից թռչելը հեռու է պահում հիվանդություններից, անհաջողություններից և ամեն վատ բաներից:

1


Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՕՀԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner